Կոսմետոլոգիական կոմբայն 6-ը 1-ում Hydrafacial H2-O2
320.000 դրամԱռկա էԱրտադրող` Korean BeautyՆոր սերնդի գերհզոր Hydrafacial H2-O2 կոմբայնը հնարավորություն է տալիս կատարել հետևյալ կոսմետոլոգիական պրոցեդուրաները ՝
- Հիդրոպիլինգ/հիդրոբրազիա-հանդիսանում է փափուկ պիլինգի տեսակ, հայտնի է նաև որպես ակվապիլինգ։ ՋՒրային վակուումի ,իջոցով մաքրում է մաշկի վերին եղջերացած շերտը, սև կետիկները, պոստակնե հետքերը, դրա հետ մեկտեղ խոնավեցնում է մաշկը։
- Ուլտրաձայնային քերիչ-նախատեսված է ծակոտիների մաքրման համար։ Ուլտրաձայնային մաքրումը դեմքի մաքրման տեսակ է, որի ժամանակ հատուկ ուլտրաձայնային քերիչի միջոցով հեռացվում է մաշկի եղջերացած վերնաշերտը։ Ուլտրաձայնային ալիքների շնորհիվ մաշկը դառնում է ավելի հարթ, ստանում է թարմ և խնամված տեսք։ Ուլտրաձայնային մաքրման շնորհիվ կարող ենք նեղացնել լայնացած ծակոտիները և ազատվել սև կետիկներից։
- Ուլտրաֆոնոֆորեզ-2-3ՄՀց հաճախականությամբ ուլտրաձայնային ալիքների շնորհիվ թույլ է տալիս շիճուկները ներմուծել մաշկի խորը շերտեր։ Գլխիկի մաշկի հետ շփման ժամանակ առաջացնում է մաշկի տատանումներ, մեխանիկական էներգիան վերածվում է ջերմայինի, որը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը։ Արդյունքում խթանում ենք մաշկի բնական վերականգնողական ֆունկցիաները, ինչպես նաև հարստացնում ենք մաշկը հատուկ ընտրված պրեպարատներով։ Պրեպարատները մասնագետը ընտրում է ըստ մաշկի տեսակի, ցուցումների և հակացուցումների։
- ՌՖ լիֆտինգ-պրոցեդուրան նախատեսված է մաշկը ձգելու, երիտասարդեցնելու համար։ Ռադիոճառագայթների ազդեցության շնորհիվ տեղի է ունենում կոլագենային խրձերի տաքացում և կրճատում։ Ռադիոճառագայթները առաջացնում են նոր թերմոկոագուլյացիայի շրջաններ, որտեղ սինթեզվում են կոլագենի նոր մոլեկուլներ, ինչի շնորհիվ մաշկը երիտասարդանում է։
- Գազահեղուկային սփրեյ-այս պրոցեդուրայի իմաստը կայանում է նրանում, որ հատուկ սփրեյի միջոցով թթվածին և հատուկ վիտամիններ ենք ներմուծում մաշկի խորը շերտեր։ Մաշկի արդեն մշակված հատվածում սփրեյը հնարավորություն է տալիս ավելի խորը խոնավեցնել մաշկը, հարստացնում է այն թթվածնով և հատուկ վիտամինային կոկտեյլներով։
- Սառը մուրճիկ-նեղացնում է լայնացած ծակոտիները, կարգավորում է արյան շրջանառությունը, նվազեցնում է այտուցը։
Ապարատն իր մեջ ներառում է․
- հիդրոբրազիա
- ուլտրաձայնային քերիչ
- ուլտրաֆոնոֆորեզի 2գլխիկներ՝ մեծ և փոքր
- ռադիոհաճախականությամբ գլխիկ(ՌՖ)
- գազահեղուկային սփրեյ
- սառը մուրճիկ
- հիդրոբրազիայի համար նախատեսված կոկտեյլներ՝ A, B, C
Խորացված ուսուցում և եռամսյա երաշխիքիային սպասարկում
Հարցերի, մանրամասների համար՝ այցելեք մեզ, կամ զանգահարեք․
Հասցեն Բաղրամյան 31ա հեռ․ +374 77 61-61-77