Կոսմետոլոգիական կոմբայն 7-ը 1-ում NV-97
Արտ.` NV-97330.000 դրամԱռկա էԱրտադրող` Korean BeautyԿոմբայնը կատարում է միաժամանակ 7 գործողություն․
- Ալմազային դերմաբրազիա/ալմազային պիլինգ-նախատեսված է մաշկի խորը վակուումային մաքրում կատարելու համար, մաշկի վերին եղջերացած շերտերը, այնտեղ կուտակված փոշին, ճարպի ավելորդ քանակը,ինչպես նաև սև կետերը հեռացնելու համար: Վակուումի կառավարվող հզորությունը մինչև 608մմ սս։
- Ուլտրաֆոնոֆորեզ-27-40կՀց հաճախականությամբ ուլտրաձայնային ալիքների շնորհիվ թույլ է տալիս շիճուկները ներմուծել մաշկի խորը շերտեր։ Գլխիկի մաշկի հետ շփման ժամանակ առաջացնում է մաշկի տատանումներ, մեխանիկական էներգիան վերածվում է ջերմայինի, որը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը։ Արդյունքում խթանում ենք մաշկի բնական վերականգնողական ֆունկցիաները, ինչպես նաև հարստացնում ենք մաշկը հատուկ ընտրված պրեպարատներով։ Պրեպարատները մասնագետը ընտրում է ըստ մաշկի տեսակի, ցուցումների և հակացուցումների։
- Ուլտրաձայնային քերիչ-նախատեսված է ծակոտիների մաքրման համար։ Ուլտրաձայնային մաքրումը դեմքի մաքրման տեսակ է, որի ժամանակ հատուկ ուլտրաձայնային քերիչի միջոցով հեռացվում է մաշկի եղջերացած վերնաշերտը։ Ուլտրաձայնային ալիքների շնորհիվ մաշկը դառնում է ավելի հարթ, ստանում է թարմ և խնամված տեսք։ Ուլտրաձայնային մաքրման շնորհիվ կարող ենք նեղացնել լայնացած ծակոտիները և ազատվել սև կետիկներից։
- Սառը մուրճիկ-մերսման այս եղանակը նպաստում է մաշկի երիտասարդեցմանը, տալիս է նրան թարմ տեսք և հարթեցնում է մանր կնճիռները։ Սառը մերսումը նվազեցնում է բորբոքային էլեմենտները և նեղացնում է ծակոտիները։
- Տաք մուրճիկ-Մերսման այս եղանակը բարելավում է արյան շրջանառությունը, նպաստում է կոլագենի և էլաստինի սիթեզին։
- Միկրոտոկային թերապիա-կատարում է միկրոշրջանառության բարելավում, կոլագենային և էլաստինային խրձերի վերականգնում, խոնավեցնում է մաշկը, կնճիռների հարթեցում, ճարպագեղձերի աշխատանքի կարգավորում, ցելյուլիտի վերացում։
- Լեդ թերապիա-7 տարբեր գույների միջոցով բարելավում է մաշկի վիճակը, երիտասարդեցնում է այն, նվազեցնում է բորբոքային էլէմենտները, նպաստում է մաշկի գույնի բարելավմանը։
Ապարատն իր մեջ ներառում է․
- ֆոնոֆորեզի 2 գլխիկներ՝ մեծ և փոքր
- ուլտրաձայնային քերիչ
- ալմազային պիլինգի կոմպլեկտ՝ 9 ալմազային գլխիկներ և 2 գրիչ
- ալմազային պիլինգի թղթե ֆիլտրեր 2 չափսի՝ մեծ և փոքր
- լեդ թերապիայի գլխիկ
- տաք մուրճիկ
- սառը մուրճիկ
- միկրոտոկերի գլխիկներ
- միկրոտոկերի ձեռնոցներ
Խորացված ուսուցում և եռամսյա երաշխիքիային սպասարկում
Հարցերի, մանրամասների համար՝ այցելեք մեզ, կամ զանգահարեք․
Հասցեն Բաղրամյան 31ա հեռ․ +374 77 61-61-77