• LED դիմակ

    20.000 դրամ
    10.000 դրամ
    Առկա չէ, պատվերով
    Արտադրող` Korean Beauty

    Ֆոտոթերապիայի համար նախատեսված LED դիմակը կարող եք օգտագործել և որպես առանձին պրոցեդուրա, և որպես այլ պրոցեդուրաների վերջին փուլ։

    Պարունակում է 7գույն, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր խնդիրների համար։

    • Կարմիրը ամենաերկար ալիքներից մեկն ունի, օգտագործում ենք հակատարիքային պրոցեդուրաների ժամանակ, կարգավորում է արյունամատակարարումը, օգնում է մաշկին պահել ջուրը և նպաստում է դրա խոնավեցմանը։ Նաև ապացուցված է, որ շատ լավ օգնում է ռոզացեայի ժամանակ, արդեն իսկ առաջին պրոցեդուրայից կա տեսանելի արդյունք։
    • Կանաչ լույսը հանգստացնող, բալանսավորող, վերականգնող էֆեկտ։ Իդեալական է գրգռված, զգայուն, էրիթեմային հակված մաշկերի համար։ Կարելի է օգտագործել տրավմատիկ պրոցեդուրաներից հետո։ Իդեալական է նաև կուպերոզի հակված մաշկի համար։
    • Կապույտ լույսը օժտված է հակաբորբոքային, հանգստացնող և վերականգնող ազդեցությամբ։ Օգտագործվում է պրոբլեմատիկ, բորբոքված և գրգռված մաշկերի համար։ Իդեալական ալտերնատիվ տարբերակ է ակնեի հակված և այլ պրոցեդուրաների չարձագանքող մաշկի տիպի համար։ Ազդում է բակտերիաների վրա, չի թողնում պրոցեսը խորանա։
    • Դեղին լույսը խթանում է լիմֆոդրենաժը և արյունամատակարարումը։ Օգտագործվում է յուղոտ, կոմբինացված, լայնացած ծակոտիներով մաշկի տիպերի համար։ Բարելավում է մաշկի գույնը, ցուցաբերում է անտիսեպտիկ, հակաբորբոքային, հակասնկային ազդեցությամբ։ Հարստացնում է մաշկը թթվածնով։
    • Երկնագույնը օգտագործվում է գերզգայուն, չոր մաշկի համար։ Խոնավեցնում է, հանգստացնում, դանդաղեցնում ծերացման պրոցեսները։ Նպաստում է ջրի պահմանը, կոլագենի սինթեզին։ Ինչպես նաև ունի հանգստացնող ազդեցություն։
    • Սպիտակը ունի ամենաերկար ալիքը։ Օժտված է հզոր դետոքս էֆեկտով։ Անվնաս է վահանագեղձի խնդիրիներ ունեցող մարդկանց համար։ Իդեալական է ցանկացած պրոցեդուրայի ավարտի համար, քանի որ բարելավելու է պրոցեդուրայի էֆեկտը։
    • Մանուշակագույնը ցուցաբերում է ջերմիջեցնող էֆեկտ, դուրս է բերում տոքսինները, վերականգնում է մաշկի տուրգորը և տոնուսը։ Ապահովում է լիմֆոդրենաժ։ Խորհուրդ է տրվում տարիքային մաշկի համար լայնացած ծակոտիներով և բորբոքային էլեմենտներով։


    1 սեանսի տևողությունը․
    -20-30րոպե խնամքի պրոցեդուրաներից հետո
    -10-20րոպե պիլինգից և մեզոթերապիայից հետո
    -30-40րոպե, եթե կատարում ենք պրոցեդուրա միայն լեդ դիմակով։
    Խորհուրդ է տրվում 1-2սեանս 1շաբաթվա ընթացքում 4-6շաբաթ շարունակ, այնուհետև ամսեկան 1սեանս հաջորդ 4ամիսների ընթացքում։ Իհարկե պրոցեդուրաների հաճախականությունը կախված է մաշկի տիպից և խնդրից։