LED դիմակ պարանոցով
25.000 դրամ12.000 դրամԱռկա չէ, պատվերովԱրտադրող` Korean BeautyՖոտոթերապիայի համար նախատեսված LED դիմակ, որը բաղկացած է դիմակից, պարանոցի հատվածից և կառավարման վահանակից, որի միջոցով հնարավոր է փոխել լույսի գույնը /դրանք 7ն են/, պայծառությունը և դնել ժամանակ։
Պարունակում է 7գույն, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր խնդիրների համար։
- Կարմիրը ամենաերկար ալիքներից մեկն ունի, օգտագործում ենք հակատարիքային պրոցեդուրաների ժամանակ, կարգավորում է արյունամատակարարումը, օգնում է մաշկին պահել ջուրը և նպաստում է դրա խոնավեցմանը։ Նաև ապացուցված է, որ շատ լավ օգնում է ռոզացեայի ժամանակ, արդեն իսկ առաջին պրոցեդուրայից կա տեսանելի արդյունք։
- Կանաչ լույսը հանգստացնող, բալանսավորող, վերականգնող էֆեկտ։ Իդեալական է գրգռված, զգայուն, էրիթեմային հակված մաշկերի համար։ Կարելի է օգտագործել տրավմատիկ պրոցեդուրաներից հետո։ Իդեալական է նաև կուպերոզի հակված մաշկի համար։
- Կապույտ լույսը օժտված է հակաբորբոքային, հանգստացնող և վերականգնող ազդեցությամբ։ Օգտագործվում է պրոբլեմատիկ, բորբոքված և գրգռված մաշկերի համար։ Իդեալական ալտերնատիվ տարբերակ է ակնեի հակված և այլ պրոցեդուրաների չարձագանքող մաշկի տիպի համար։ Ազդում է բակտերիաների վրա, չի թողնում պրոցեսը խորանա։
- Դեղին լույսը խթանում է լիմֆոդրենաժը և արյունամատակարարումը։ Օգտագործվում է յուղոտ, կոմբինացված, լայնացած ծակոտիներով մաշկի տիպերի համար։ Բարելավում է մաշկի գույնը, ցուցաբերում է անտիսեպտիկ, հակաբորբոքային, հակասնկային ազդեցությամբ։ Հարստացնում է մաշկը թթվածնով։
- Երկնագույնը օգտագործվում է գերզգայուն, չոր մաշկի համար։ Խոնավեցնում է, հանգստացնում, դանդաղեցնում ծերացման պրոցեսները։ Նպաստում է ջրի պահմանը, կոլագենի սինթեզին։ Ինչպես նաև ունի հանգստացնող ազդեցություն։
- Սպիտակը ունի ամենաերկար ալիքը։ Օժտված է հզոր դետոքս էֆեկտով։ Անվնաս է վահանագեղձի խնդիրիներ ունեցող մարդկանց համար։ Իդեալական է ցանկացած պրոցեդուրայի ավարտի համար, քանի որ բարելավելու է պրոցեդուրայի էֆեկտը։
- Մանուշակագույնը ցուցաբերում է ջերմիջեցնող էֆեկտ, դուրս է բերում տոքսինները, վերականգնում է մաշկի տուրգորը և տոնուսը։ Ապահովում է լիմֆոդրենաժ։ Խորհուրդ է տրվում տարիքային մաշկի համար լայնացած ծակոտիներով և բորբոքային էլեմենտներով։
1 սեանսի տևողությունը․
-20-30րոպե խնամքի պրոցեդուրաներից հետո
-10-20րոպե պիլինգից և մեզոթերապիայից հետո
-30-40րոպե, եթե կատարում ենք պրոցեդուրա միայն լեդ դիմակով։
Խորհուրդ է տրվում 1-2սեանս 1շաբաթվա ընթացքում 4-6շաբաթ շարունակ, այնուհետև ամսեկան 1սեանս հաջորդ 4ամիսների ընթացքում։ Իհարկե պրոցեդուրաների հաճախականությունը կախված է մաշկի տիպից և խնդրից։