Ալպիկա երկֆազային ալգինատե դիմակ լոլիկով և բարբարիսով 60մլ
3.400 դրամԱռկա էԱրտադրող` AlpikaՖազա 1․
Փայլ և ստոպ պիգմենտներին․
Ակտիվ հակաօքսիդանտային դիմակը իդեալական լուծում է հոգնած, անփայլ և պիգմենտացիայի հակված մաշկի համար։ Լոլիկի էքստրակտը պարունակում է լիկոպին, որը կարգավորում է մաշկի տոնը, բարձրացնում է տուրգորը, սպիտակեցնում է մաշկը։ Բարբարիսի էքստրակտը շնորհիվ վիտամին C-ի բարձր խտության հարստացնում է մաշկը ֆլավոնոիդներով և կարոտինոիդներով, դանդաղեցնելով ծերացման պրոցեսները։
Ֆազա 2․
Գելային դիմակի վիտամինային ֆորմուլան հարստացնում է ալգինատե դիմակի բաղադրությունը։ Ռեսվերատրոլը ցուցոբերում է հակաօքսիդանտային պաշտպանություն և կանխում է օքսիդացման պրոցեսները։
Ժենշենի արմատը կանխում է մաշկի ջրազրկումը և խթանում է բջիջների վերականգնումը։ Վիտամին A-ն բարձրացնում է մաշկի էլաստիկությունը և սնուցում է։ Վիտամին E-ն վերականգնում է մաշկի պաշտպանիչ շերտը։
Օգտագորխման եղանակ՝ բացել 2 ֆազաները, խառնել փոշին գելի հետ մինչև համասեռ զանգված ստանալը։ Շպատելով տարածել դիմակը դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածներին, խուսափել աչքերի շուրջ հատվածից։ Թողնել 20րոպե, հեռացնել դիմակը մեկ շերտով։ Մնացորդները մաքրել խոնավ սպունգով։