• Jeu demeure TRX:GEN DERMAL BOOST պիլինգ-խթանիչ 6մլ
  • Jeu demeure TRX:GEN DERMAL BOOST պիլինգ-խթանիչ 6մլ

    8.300 դրամ
    Առկա է
    Արտադրող` Jeu' Demeure

    Մաշկի ակտիվ խթանիչը 8% TCA-ով, pH 0,8 -1,0, ունի եռակի ազդեցություն՝ բիոռեվիտալիզացիա, բիոստիմուլյացիա և պիլինգ: TRX:GEN DERMAL BOOST բաղադրիչները պահպանելով մաշկի պատնեշային հատկությունները` ներթափանցում են դերմիսի խորը շերտերը` խթանելով բջիջների թարմացումը և աշխուժացումը: Մաշկի խթանիչը նախատեսված է ոչ միայն դեմքի, այլև հետևյալ հատվածների՝ պարանոցի, դեկոլտեի, ձեռքերի, ձեռքերի ներսի և ազդրերի օգտագործման համար:

    AHA 17% նշթթու, խնձորաթթու, կաթնաթթու

    8% տրիքլորքացախաթթու

    Հակատարիքային համալիր՝ ալֆա-լիպոիկ թթու, գլիցին, պրոլին, հիդրօքսիպրոլին, արգինին, ադենոզին:

    ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝

    Հոգնած մաշկ՝ ֆոտոծերացման նշաններով, վերականգնում էմաշկի միկրոֆլորան, գունաբացում մաշկի երանգը, նվազեցնում է հիպերկերատոզը։

    Ծերացող մաշկ՝ խթանող հակատարիքային թերապիա՝ ակտիվացնում է բջիջների բաժանումն ու բազմացումը, դերմիսի ակտիվ վերակազմավորում՝ ֆիբրոբլաստների ֆունկցիայի ակտիվացման շնորհիվ։

    Մակերեսային հիպերպիգմենտացիա՝ մելանոգենեզի պրոցեսների նորմալացում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից հետո, հետբորբոքային հիպերպիգմենտացիա, շերտազատման խթանում:

    Պզուկներից հետո բարդություններով մաշկ՝ ճարպային հավասարակշռության կարգավորում, անհարթությունների շտկում։

    * Պրոցեդուրայի ժամանակը 20 -30 րոպե 10-15 օր ընդմիջումով՝ կախված՝ մաշկի տեսակից։

    * Տեսանելի արդյունք առաջին պրոցեդուրայից հետո:

    * Ոչ ագրեսիվ շերտազատում։

    * Հարմար է յուրաքանչյուր հաճախորդի անկախ տարիքից և սեռից։

    * Չունի սեզոնային սահմանափակում։

    Կատարման ընթացակարգ՝

    Փուլ 1. Մաքրում

    Փուլ 2. AHA PRIMER PRE-PEELING նախնական պիլինգ AHA-ն քսել դեմքին և պարանոցին, մերսել մինչև ներծծվելը։

    Փուլ 3. TRX:GEN DERMAL BOOST մաշկի խթանիչ՝ պիլինգը-խթանիչը ներարկիչի օգնությամբ շշից վերցնել 1մլ և կաթիլ-կաթիլ քսել դեմքին և պարանոցին։ Մերսել մինչև ներծծվելը։ Չլվանալ։ 5-7 րոպե անց քսել «,Երկրորդ մաշկ,, դիմակը։

    Փուլ 4. ՉՈՐ: ՉՈՐ ՄԱՇԿԻ ՀԻԴՐՈԼԻՊԻԴԱՅԻՆ ԴԻՄԱԿ՝ պլաստիկացված դիմակը բարակ տեսանելի շերտով հարթ տարածել մաշկի մակերեսին, 15 րոպե անց հանել՝ նրբորեն քաշելով դիմակի ծայրը, չօգտագործել ջուր։

    Փուլ 5. pH REDUCTANT ՀԵՏՊԻԼԻՆԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹ՝ 10 րոպե հետո քսել 0,5 մլ (15 կաթիլ) դեմքին և պարանոցին։ Մերսել մինչև ներծծվելը։ Չօգտագործել ջուր։

    Փուլ 6. Ավարտել պրոցեդուրան վերջնական կրեմով և արևապաշտպան քսուքով: