Beauty Style Գիշերային դիմակ ելակով և AHA թթուներով 100գր
5.200 դրամԱռկա էԱրտադրող` Beauty StyleԳիշերային դիմակը նախատեսված է թուլացած, խամրած երանգով, անբավարար խոնավությամբ և հոգնածության նշաններով մաշկի համար: Այն աշխատում է գիշերը, վերականգնում, բարելավում է մաշկի գույնը, խոնավեցնում է, վերացնում է հոգնածության և սթրեսի նշանները:
Առավոտյան մաշկը կլինի հարթ, խոնավեցված, պայծառ գույնով: Դիմակի բաղադրիչների ազդեցությամբ վերանում են մանր կնճիռները, մաշկը վերականգնվում է՝ ստանալով թարմ ու երիտասարդ տեսք։
Դիմակը պարունակում է՝
* ելակի էքստրակտ, որը հիանալի խոնավեցնում և սնուցում է՝ խթանելով կերամիդների սինթեզը:
* վիտամին C-ի հարուստ պարունակության շնորհիվ այն ունի հակաօքսիդանտ ազդեցություն և սպիտակեցնում է մաշկը։
* AHA թթուների համալիր
* հիալուրոնատ նատրիումի
* վիտամին E
* վիտամին B3
* պանտենոլ
* կանաչ թեյի էքստրակտ
* ասիական ցենտելայի մզվածք
* երիցուկի էքստրակտ
Պուդինգ-դիմակի կիրառումը՝
երեկոյան խնամքի վերջին փուլում դիմակը հավասարաչափ խիտ շերտով քսել դեմքին և պարանոցին։ Թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան պարզապես լվանալ մնացորդները։ Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 1-2 անգամ։