• Beauty Style Վերականգնող կրեմ հակատարիքային Taurine & Resveratrol 50մլ
  • Beauty Style Վերականգնող կրեմ հակատարիքային Taurine & Resveratrol 50մլ

    7.900 դրամ
    Առկա է
    Արտադրող` Beauty Style

    Արտահայտված խոնավեցնող, ամրացնող, հակատարիքային և պաշտպանիչ հատկություններով քսուք՝ մաշկի բոլոր տիպերի համար։ Չեզոքացնում է ազատ ռադիկալների վնասակար հետևանքները և նվազեցնում է մաշկի օքսիդատիվ սթրեսը, օգնում է նվազեցնել կնճիռները՝ մատրիցիլի և արգիրելինի պարունակության շնորհիվ:

    Արագացնում է վերականգնման գործընթացները, պաշտպանում է կոլագենային մանրաթելերը, էլաստինը և հիալուրոնաթթուն ոչնչացումից։ Բարձրացնում է մաշկի առաձգականությունն ու ամրությունը՝ դեմքին հաղորդելով փայլ ու թարմություն։

    Օգտագործվում է որպես ցերեկային և գիշերային քսուք՝ TAURINE & RESVERATROL հակաօքսիդանտ խտանյութի հետ համատեղ:

    Խաղողի կորիզի յուղն արագացնում է ռեգեներացիոն գործընթացները, վերականգնում է լիպիդային հավասարակշռությունը և ամրացնում պաշտպանիչ պատնեշը։ Փափկեցնում է մաշկը և բարձրացնում խոնավության մակարդակը, օգնում է բարելավել տոնուսը, ամրությունը և առաձգականությունը: Այն ունի ընդգծված հակաօքսիդանտ ազդեցություն և դանդաղեցնում է ծերացման գործընթացը։

    Ալոե վերան վերականգնում է մաշկի խոնավության մակարդակը և խթանում է վերականգնումը: Ակտիվացնում է մազանոթային արյան շրջանառությունը և ունի արտահայտված հակաբորբոքային ակտիվություն։

    Քսուքը պարունակում է նաև շիի յուղ, մատրիցիլ սինտե 6,տաուրին և այլ օգտակար բաղադրիչներ։

    50մլ՝ 7900դր

    250մլ՝ 10900դր